Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

«Մուրազը փորներումս մնաց»

«Մուրազը  փորներումս մնաց»
10.06.2014 | 10:54

Կիրակի օրը՝ 2014-ի հունիսի 8-ին, Մոսկվայից ժամանած բարեկամս առաջարկեց ճաշել քաղաքամերձ էլիտար, միաժամանակ բարեկիրթ ռեստորաններից մեկում։ Անկեղծ ասած, առանց տատանվելու մատնանշեցի Սիլիկյան թաղամասում տեղակայված «Լաթար» ռեստորանային համալիրը, քանզի և՛ նրանց սպասարկման, և՛ խոհանոցի մասին միայն գայթակղիչ բաներ էի լսել։ Սակայն, դեռ համալիրի դարպասներին չհասած, ժամը մոտավորապես 22-ն անց 15 րոպեին հրավառությունների տարափը փակեց հյուրիս ախորժակը։ Երկինք ու գետին դղրդում էին 2-3 րոպե։ Ամոթից, հասկանալի է, պիտի գետինը մտնեի, զի հյուրս գույնը գցել էր, և, որքան հասկացա, արդեն այլ բան էր մտածում հայկական ավանդական հյուրընկալության մասին։ Դրությունը պետք էր անհապաղ փրկել։ Առաջարկեցի գնալ քաղաքի հակառակ մասում՝ կենդանաբանական այգու մոտակայքում տեղակայված ռեստորաններից մեկը։ Նույն դղրդյունը ցնցեց շրջակա բնաշխարհը, կենդանաբանական այգու գազաններին և, իհարկե, մեզ՝ վերջնականապես ստիպելով ինձ պապանձվել։ Վերադարձանք տուն և քնեցինք առանց ընթրելու։ Հրավառություն կազմակերպողները գուցե մտածե՞ն, որ, հանրային անդորրը խախտելուց բացի, սեփական գրպանին էլ են հարվածում։ Թեև, ո՞ւմ ենք ինչ ասում։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1118

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ